«Հայաստան, իմ երկիր, իմ մայր, իմ սեր». ԱՄՆ-ում ֆիլմ է նկարահանվում Հայոց ցեղասպանության մասին

2 րոպեի ընթերցում

ՏԱՐԶԱՆԱ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է նկարահանվում ԱՄՆ-ում: Ամերիկյան «Flawless Production» կինոարտադրող ընկերությունն այժմ աշխատում է ամերիկահայ ռեժիսոր Ներսես Հարությունյանի հեղինակած «Հայաստան, իմ երկիր, իմ մայր, իմ սեր» դրամայի վրա` նվիրված 1.5 միլիոն հայերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ամերիկյան Digital Journal կայքը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստան, իմ երկիր, իմ մայր, իմ սեր» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015 թվականի ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայությունն ու միջազգային հանրությունը նշանավորելու են մեծ ողբերգության 100-րդ տարելիցը:

«Մեր ցանկանությունն է մեծ ֆիլմ նկարահանել, որը ցուցադրության կդրվի 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Մեր պարտքն է այնպես անել, որ աշխարհն իմանա, ճանաչի, ներեղություն խնդրի և հատուցի 1915 թվականին ողջակիզված հայ երեխաների, մեր հուսահատ մայրերի արցունքների և մեր հայրերի անօգնականության համար. տարի, որ արյունով դրոշմվեց յուրաքանչյուր հայի հոգում»,- նշել է Հարությունյանը:

«Երբ աշխարհի մյուս ծայրին ողբերգություն է տեղի ունենում, ժամեր անց մենք իմանում ենք այդ մասին: Սակայն 1915 թվականի ցեղասպանությունը, որի ժամանակ թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի և տեղի ունեցավ առաջին հոլոքոստն աշխարհում, դեռ չի ճանաչվել թուրքական կառավարության և ոչ էլ Օբամայի վարչակարգի կողմից: Ինչպե՞ս է դա հնարավոր»,- իր հերթին զարմանքով նկատում է կայքը:

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան