Տարածաշրջանային

Ըստ թուրքական «Զամանիե` ԱՄՆ Սենատ ներկայացվածՀայոց ցեղասպանության օրինագծին աջակցողների ցուցակում նախագահի թեկնածուներՀիլարի Քլինթոնն ու Ջո Բայդենը չկան

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Զամանըե գրել է, որ ԱՄՆ Սենատի դեմոկրատական թեւի երկրորդ անուն սենատոր Ռիչարդ Դարբինի եւ հանրապետական սենատոր Ջոն Էնսայնի կողմից Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին իրենց ստորագրություններով աջակցած 21 սենատորների շարքում Դեմոկրատական կուսակցության նախկինում ընդհանուր առմամբ հայերին աջակցող նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման եւ Ջո Բայդենը բացակայում են: Նշելով, որ օրինագծին աջակցողների թվում են 2004 թ-ին Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու սենատոր Ջոն Քերիի հետ միասին Էդվարդ Քենեդին ու Ջո Լիբերմանը, ինչպես նաեւ այլ անվանի անուններ, թերթը գրել է, որ օրինագծի հեղինակ սենատոր Դարբինը հայտարարել է, որ հայկական իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, եւ որ ԱՄՆ-ը պարտավոր է այն կոչել իր իսկական անունով: Թերթն ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատում սպասող օրինագծի նման Սենատ ներկայացված օրինագիծը նույնպես «պարտադրական չէ, կամ էլ օրենքի բնույթ չի կրումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում