Վերջին երկու օրերին հանրապետությունում գրանցվել է 117 պատահար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մարտի 30-31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 117 պատահար: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: «Արձագանքել ենք բոլոր ահազանգերին, որոնցում մեր քաղաքացիները ունեցել են որևէ խնդիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նա:

Նա նշեց, որ առավել շատ աշխատանքներ տարվել են Սյունիքի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: «Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհի անցանելիության հետ բավականին լուրջ խնդիրներ էին առաջացել: Այն այս պահի դրությամբ էլ շարունակում է փակ մնալ: Այս պահին այնտեղ 11 տրանսպորտային միջոց խցանման մեջ են,և աշխատանքներ են տարվում դրանք դուրս բերելու համար»,- նշեց Խանգելդյանը:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը ևս փակ է, և այս պահին աշխատանքներ են տարվում ճանապարհը բացելու ուղղությամբ: «Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը ինչպես անվտանգության, այնպես էլ ճանապարհի մաքրման տեսանկյունից: Հանրապետությունում մնացած բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, սակայն կան ճանապարհներ, որոնք մերկասառույցի և դեռևս ձյան առկայության պատճառով դժվարանցանելի են»,- ասաց Խանդելդյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում