Միջազգային

Բարաք Օբաման Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել Է այցելել ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

Բարաք Օբաման Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել Է այցելել ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վատիկանում հանդիպում Է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ եւ քահանայապետին հրավիրել Է այցելել Վաշինգտոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Սբ.Աթոռի մամուլի ծառայությանը, դեմ առ դեմ զրույցն ընթացել Է անգլերեն եւ իսպաներեն լեզուներով «բարեկամական մթնոլորտում»:

«Շփվելու ընթացքում Օբաման եւ Ֆրանցիսկոսը արծարծել են մի շարք սուր միջազգային հարցեր»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ այցելելու հրավերն արվել Է նվերների անվանդական փոխանակման ժամանակ: Օբաման հովվապետին նվիրել Է Սպիտակ տան բանջարանոցից բերված սերմեր, բանջարանոց, որը հիմնել Է նրա տիկինը՝ Միշելը:

Քահանայապետն իր կողմից Օբամային նվիրել Է բրոնզե ձեռագործ մեդալ՝ հրեշտակի՝ խաղաղության խորհրդանիշի պատկերով, եւ իր առաջին առաքելական ուղերձը՝ «Ավետարանի ուրախությունը», որը համարվում Է նրա հովվապետության ծրագրային փաստաթուղթը: Օբաման խոստացել Է տեքստն ընթերցել «ամենադժվարին պահերին»: «Վստահ եմ, որ դրանից ուժ եմ առնելու», ասել Է Օբաման:

Ավելի վաղ իտալական Corriere dalla sera թերթը հաղորդվել Է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը տեւել Է 50 րոպե: Միացյալ Նահանգների նախագահը քահանայապետին շնորհակալություն Է հայտնել ընդունելության համար: «Սա մեծ պատիվ Է: Ես Ձեր մեծ երկրպագուն եմ: Անչափ շնորհակալ եմ, որ ընդունեցիք ինձ»,- ասել Է Օբաման:

Այնուհետեւ Սպիտակ տան ղեկավարը Ֆրանցիսկոսին ներկայացրել Է ԱՄՆ-ի պատվիրակության մյուս անդամներին, որի կազմում եղել Է նաեւ պետքարտուղար Ջոն Քերին:

Առաջիկա ժամերին Օբաման պետք Է հանդիպումներ անցկացնի Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի եւ վարչապետ Մատեո Ռենցիի հետ:

Մարտի 27-ին ավելի ուշ Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ պլանավորում Է այցելել Կոլիզեյ, որն ամբողջ օրվա ընթացքում փակի կլինի զբոսաշրջիկների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում