Հայաստանում Եվրամիության դեսպանն անընդունելի է համարում Քեսաբի հայերի դեմ գրոհները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եվրոպական միությանը տեղեկացրել է Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքում կատարվող դեպքերի մասին, որի շուրջ ԵՄ-ն կհայտնի պաշտոնական տեսակետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։ «Մենք արդեն փոխանցել ենք մեր ուղերձը Բրյուսել և հետամուտ կլինենք, թե ինչպես նրանք կանդրադառնան այս հարցին։ Սակայն մեր ուղերձը մեկն է` Քեսաբի հայ քաղաքացիների դեմ գրոհներն անընդունելի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրիստեան։

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրահարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որհարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջգրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունըապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգայինկառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետբնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, ՆաիրաԿարապետյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լևոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղումծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւհարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանքԱզգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը:

Գոհար Ավետիսյան

Հայերեն English Русский

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում