Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 27-ին Վատիկանում ընդունել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական Corriere dalla sera թերթին:
Հանդիպման ընթացքում, որը տեւել Է 50 րոպե, Միացյալ Նահանգների նախագահը քահանայապետին շնորհակալություն Է հայտնել ընդունելության համար: Միջոցառման ընթացքում քահանայապետը եւ ԱՄՆ-ի նախագահը նվերներ են փոխանակել:
«Սա մեծ պատիվ Է: Ես Ձեր մեծ երկրպագուն եմ: Անչափ շնորհակալ եմ, որ ընդունեցիք ինձ»,- ասել Է Օբաման հանդիպման սկզբում:
Այնուհետեւ Սպիտակ տան ղեկավարը Ֆրանցիսկոսին ներկայացրել Է ԱՄՆ-ի պատվիրակության մյուս անդամներին, որի կազմում եղել Է նաեւ պետքարտուղար Ջոն Քերին:
Առաջիկա ժամերին Օբաման պետք Է հանդիպումներ անցկացնի Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի եւ վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
Մարտի 27-ին ավելի ուշ Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ պլանավորում Է այցելել Կոլիզեյ, որն ամբողջ օրվա ընթացքում փակի կլինի զբոսաշրջիկների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: