Արամ Ա-ն կոչ է արել միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել «ցեղասպան Թուրքիայի նոր ոճրային արարքը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Ազգային կենտրոնական վարչությունը արտակարգ նիստ է գումարել, որի ընթացքում Վեհափառ հայրապետը զեկուցել է Քեսաբում տիրող իրավիճակի, այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքերի և Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության դիմագրաված դժվարությունների մասին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստի վերջում Հայրապետը նշել է. «Քեսաբի հայության օժանդակությունն այսօր մեզ համար առաջնահերթություն է: Աշխարհում ուր որ հայ ժողովրդի զավակները դժվարության դիմաց գտնվեն` այդ դժվարությունը հաղթահարելը ամբողջ հայության առաջնահերթ պարտավորությունը պետք է դառնա: Ուրախ ենք, որ Հայաստանից սկսած մեր գաղութներում զանազան ձևերով մեր ժողովրդի զավակներն իրենց մտահոգությունը և Քեսաբի հայությանն օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնում: Ազգային միասնականության այս շոշափելի արտահայտությունը մեր ժողովրդի հավաքական հավատքի ու վճռականության պերճախոս վկայությունն է»: Ապա նա ավելացրել է. «Ինչպես կիրակի օրը մեր պատգամի մեջ շեշտեցինք, նույն ցեղասպան թուրքն է Քեսաբը քանդողը և քեսաբահայության տեղահանության հետևում գտնվողը: Հետևաբար, մեր ժողովուրդը պետք է լուռ չմնա: Պետք է իր ձայնը բարձրացնի՝ պետությունների և միջազգային հանրության ուշադրությանը հանձնելով Քեսաբի հայության ճամփով ամբողջ հայությանն ուղղված ցեղասպանի այս նոր ոճրային արարքը»:

Առավոտյան Վեհափառ հայրապետը միաբան հայրերից բաղկացած երկրորդ պատվիրակությունն է ուղարկել Լաթաքիա, որի պարտականությունն է Կաթողիկոսարանի կողմից նյութական օժանդակություն փոխանցել Շտապ օգնության մարմնին:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո