ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 21-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ-ում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ռուսաստանում կատարված վերջին ողբերգական դեպքերի կապակցությամբ, որոնք հանգեցրին մեծաթիվ մարդկային զոհերի: Խնդրում եմ անկեղծ վշտակցության եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներինե: