Եղանակի պատճառով «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը փակ Է տրանսպորտի երթեւեկության համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» անցակետն անբարենպաստ եղանակի պատճառով մարտի 17-ին փակ Է տրանսպորտի երթեւեկության համար: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելովՌԻԱ «Նովոստի»-ն:«Եղանակային վատ պայմանների պատճառով Ռազմավիրական ճանապարհով երթեւեկությունը փակվել Է վրացական կողմի խնդրանքով»,-հայտնել Է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այժմ հանրապետության ԱԻՆ-ը Վերին Լարս բնակավայրի մոտ ստեղծել Է ժամանակավոր կայանատեղ, որտեղ մարդիկ կարող են տաքանալ:
Գերատեսչությունը խնդրում Է վարորդներին՝ ձեռնպահ մնալ «Վերին Լարս»-ով ուղեւորություններից, որպեսզի ավտոմեքենաներ չկուտակվեն սահմանին:
Կարդացեք հոդվածը` Русский