Կարեն Դուրգարյանը նշում է հոբելյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը նշում է իր հոբելյանը: Արվեստագետը մարտի 14-ին դարձավ 45 տարեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիրիժորի ընկերները և երկրպագուներն այսօր շնորհավորում են իրենց սիրելի մաեստրոյին:

Կարեն Դուրգարյանը ծնվել է 1969 թվականի մարտի 14-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիան, սովորել է նաև Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում` պրոֆեսոր Մուսինի դասարանում:1997-ին դարձել է Երևանի Կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավարը և դիրիժորը: 2001 թվականին ստանձնել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Բեմադրել է բազմաթիվ գործեր, հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում:

2006 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Նախորդ տարի երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Կարեն Դուրգարյանը պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Հայերեն English

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ