Պիցցա առաքած հայ երիտասարդը CNN-ի եթերում հայտարարել է, որ «Օսկար»-ում հայտնվելն իր համար եւս անկակնալ էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» 2014թ. մրցանակաբաշխության ժամանակ պիցցայի հյուրասիրությունը դարձել է հեռուստահաղորդումների և սոցցանցային քննարկումների ամենաշատ արծարծվող թեման: CNN-ի մեկնաբան Փիրս Մորգանի հաղորդման հյուրն է «Օսկար»-ի ժամանակ պիցցա մատակարարծ «Big Mama’s and Papa’s Pizzeria»-ի սեփականատեր, հայ ձեռնարկատեր Էդգարը Մարտիրոսյանը, ով իր տպավորություններն է պատմել այդ հետաքրքիր միջադեպի մասին: «Ես բացարձակապես գաղափար չունեի, թե ուր եմ առաքում: Ինձ խնդրեցին սպասել, հետո Էլենը դուրս եկավ և հայտնեց, որ հետևեմ իրեն: Կարծում եմ, որ «ամերիկյան երազանք» ասելով հենց սա ի նկատի ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմել է «Big Mama’s and Papa’s Pizzeria» սննդի սպասարկման կետի սեփականատերը: «Դրանից հետո սկսեցին զանգել բոլոր տեղերից` Հայաստանից, Ռուսաստանից, ընկերներս, ընտաիքիս անդամները»,- պատմել է «աշխարհի ամենահայտնի պիցցա առաքող»-ը` ինչպես նրան բնութագրեց բրիտանացի հայտնի հաղորդավար Փիրս Մորգանը: Մարտիրոսյանն ուղիղ եթերում պատմել է, որ ամենաշատը տպավորվել է Ջուլիա Ռոբերտսով:

Երևանի ժամանակով մարտի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի է ունեցել Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը, որը հագեցած էր բավականին հետարքրիր և հաճելի իրադարձություններով: Մրցանակաբաշխության թերևս ուշագրավ պահերից մեկն էլ այն էր, երբ այն վարող ամերիկացի հայտնի կատակերգու Էլեն Դըջեներեսը սկսեց պիցցա հյուրասիրել առաջին շարքում նստած գերաստղերին: Ինչպես հետագայում պարզվեց պիցցան առաքող սննդի սպասարկման կետերի ցանցը պատկանում է Լոս Անջելեսում ապրող ամերիկահայ գործարարի: Լուրը միանգամից մեծ արձագանք գտավ հայության շրջանում և այն ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում