Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Ս. Վարդանանց տոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 27-ին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նշվում է Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի և հիշատակն է Ավարայրի ճակատամարտում հանուն հավատի և հայրենիքի պատերազմած ու նահատակված մեր քաջ հայորդիների: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արարատյան հայրապետական թեմի մամուլի դիվանից, այդ առթիվ այսօր բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվել:

ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագը մատուցվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Վարդան ավագ քահանա Մկրտչյանն էր: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության առթիվ Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ սրբազանի նախագահությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք:

Այնուհետև Սրբազան հայրն իր մասնակցությունն է բերել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում կազմակերպված միջոցառմանը: Այստեղ առավոտյան մատուցված Ս. Պատարագի ավարտին (պատարագիչ` Տ. Վարդան քահանա Գափոյան) Եռաբլուրի գլխավոր հուշարձանի մոտ, Տ. Պետրոս ավագ քահանան Մալյանի գլխավորությամբ, Տ. Պարթև քահանա Մուրադյանի և Տ. Վարդան քահանա Գափոյանի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստի կարգ ` ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված զինվորների:

Դրանից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել ոգեկոչման համերգ: Տ. Նավասարդ Սրբազանը, ողջունելով հավաքվածներին, երախտիքի խոսքեր է ուղղել զոհված ազատամարտիկների ծնողներին:

Երեկոյան ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության ու Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ս. Վարդանանց տոնին:

Հայերեն

ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունը պարզաբանում է տարածել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրենի նշանակման վերաբերյալ

Վարչապետն առաջարկում է հետվճարի բոնուսներով խրախուսել առողջ ապրելակերպը

Գազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել

Փաշինյանը հնարավոր չի համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը

Վարչապետն աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշը կապում է նաև առողջության ապահովագրության ներդրման հետ

Նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով

Լեբեդևն իրական է համարում ԱՊՀ ձևաչափի փոփոխությունը նոր երկրների հաշվին

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է որակել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումները

Կոշտան հույս է հայտնել ԵՄ գագաթնաժողովում համաձայնության հասնել բյուջեի հաստատման հարցում

Վարչապետն առաջարկում է սոցիալական կրեդիտները վերաբաշխել հօգուտ ցածր եկամուտ ունեցողների