Դամասկոսի մերձակայքում իսլամիստական խմբավորումների տասնյակ անդամներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մերձակայքում, մասնավորապես, Ադրա քաղաքում, Յաբրուդում, Դարիայում, Խան աշ Շեյխում, Հարասթայում, Ջոբարում և Դումայում բախումների ժամանակ «Ջաբհա ալ Իսլամիա» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել է նրանց զենքը և զինամթերքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը կանխել է զինյալների Յաբրուդի Ջարաջիր գյուղ մտնելու փորձը, որտեղ տեղի ունեցած բախումների արդյունքում զինյալներ են սպանվել և վիրավորվել: Յաբրուդ քաղաքի մերձակայքում և ագարակներում ականապատ մեքենա է ոչնչացվել: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Խան աշ Շեյխ շրջանում:

Պայքարը ապստամբների դեմ շարունակվում է նաև Հալեպում. մասնավորապես, Մրջե, Բուսթան ալ Կասր, Բանի Զեյդ, Դաուար ալ Հաուզ և հին քաղաքում զինյալները լուրջ կորուստներ են կրել:

Սինաիա քաղաքում ոչնչացվել է զինյալներին պատկանող 8 մեքենա, ևս 6-ը ոչնչացվել է Աբտին և Ջաբ աս Սաֆա գյուղերում, հավաքատեղիներ են ոչնչացվել Ժդիյդե, Քուիրս, Աաբադին գյուղերում:

Արաբական այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ սիրիական բանակը ռմբակոծություններ է իրականացնում է Յաբրուդ քաղաքի զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լիբանանին սահմանակից Արսալ և Յաբրուդ քաղաքների միջև գտնվող Ջարաբիա հովտում, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Աղբյուրը նաև նշել է, որ սիրիական բանակը 600 մետր երկարությամբ թունել է հայտնաբերել, որը Ադրա քաղաքից հասնում է մինչև Դումա:

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Կալամուն շրջանի ռմբակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել և վիրավորվել է 20-ից ավելի քաղաքացի: Աղբյուրի տեղեկացմամբ` ռմբակոծությունը շարունակվում է նաև Յաբրուդ քաղաքի թաղամասերի և Կալամուն շրջանի Թիլալ Ռեյմա շրջանի ուղղություններով:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է շուրջ 120 հազար մարդ:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին