Հալեպի թաղամասերում և գյուղերում տասնյակ զինյալներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպի Բանի Զեյդ, Հայդարիա, Ալ Ինզարաթ, Սախուր, Մասաքին Հանանու, Բուսթան ակ Կասր թաղամասերում, ինչպես նաև Ժդիյդե, Քուիրս, Հասամիա, Հանդարաթ, Ռասմ Աբուդա գյուղերում և Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում մեծ թվով զինյալներ են սպանվել, ոչնչացվել է նրանց պատկանող մեծ քանակությամբ զենք, ինչպես նաև մեքենաները:

Զինյալների դեմ պայքարը շարունակվում է Իդլեբի շրաջնում, որտեղ 35 զինյալներ են սպանվել: Իդլեբի Բաբ ալ Հաուա շրջանում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումներից մեկին պատկանող «դատարանը»:

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Կունեյտրա շրջանի Թել Յարզան գյուղի վրա և շարունակում է ռազմական գործողությունները զինյալների դեմ: Սիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Կունեյտրայի շրջանի Սամդանիա գյուղում: Ավելի վաղ տեղեկությունների էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել նաև Համայի շրջանի Մաան գյուղի վրա՝ այնտեղից վռնդելով զինյալներից:

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ կառավարական օդային ուժերը շարունակում են ռմբակոծել Հալեպի թաղամասերը, ինչպես նաև Դարիա քաղաքը: Կայքի տեղեկացմամբ` «ԴԱԻՇ» խմբավորումը Ռակկա քաղաքում 8 մարդու մահապատժի է ենթարկել:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին