Զինյալների մեծամասնությունը հեռացել է Դամասկոսի Յարմուք ճամբարից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ընդդիմադիրների մեծամասնությունը հեռացել է Դամասկոսի Յարմուք ճամբարից, որտեղ պաղեստինցի փախստականներ են բնակվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինված ընդդիմադիրները հեռացել են՝ համաձայն պաղեստինյան խմբակցությունների հետ պայմանավորվածության: Նրանք արդեն իսկ համաձայնության են եկել մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ, ինչն ամիսներ շարունակ անհնարին էր արյունալի բախումների պատճառով:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի Ջոբար, Արաբիին, Դումա, Դարիա և Յաբրուդ շրջաններում մեծ թվով զինյալներ են սպանվել, որոնց մեծամասնությունը «Ջաբհաան Նուսրա» և «Լուա ալ Իսլամ» խմբավորումների անդամներ են: Դամասկոսի Ջարամանա արվարձանում փետրվարի 17-ին հրասանդ ընկնելու հետևանքով 2 քաղաքացիներ են զոհվել, և վիրավորվել` ևս 5-ը: Հրասանդն ընկել է Ջարամանայի Թարբա թաղամասի բնակելի տներից մեկի վրա: Բացի մարդկային կորուստներից, վնասվել են մերձակայքում գտնվող տները և մեքենաները:

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Համայի շրջանի Մաան գյուղի վրա և ոչնչացրել զինյալների վերջին հավաքատեղիները: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին