Սիրիայի կառավարական պատվիրակությունը դատապարտել է Մաան գյուղում կատարված ոճրագործությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում փետրվարի 10-ին ավարտվել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլի առաջին հանդիպումը Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը դատապարտել է նախօրեին Համայի Մաան գյուղում իսլամիստների իրագործած ոճրագործությունը: Ներկայացված զեկույցում նշվել է, թե նոր ապացույցները վկայում են այն մասին, որ որոշ երկրներ առնչություն ունեն Սիրիայում իրականացվող ահաբեկչության հետ: Այդ երկրների դրածոներն իրականացրել են Համայի Մաան գյուղի ոճրագործությունը՝ ներխուժելով գլխատել ընտանիքների կանանց, երեխաների, տարեցների: «Երկրում շարունակվում են ահաբեկչությունները, որոնք կարող են խոչընդոտել «Ժնև-2» համաժողովի հաջողության համար ներդրված բոլոր ջանքերը»,- նշվել է զեկույցում:

Ըստ փաստաթղթի` Սիրիայի կառավարական պատվիրակությունը ներկայացել է բանակցություններին և պատրաստ է կետ առ կետ քննարկել ժնևյան համաձայնագիրը`ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ համաձայնությունից հետո: Պատվիրակությունը ՄԱԿ-իցպահանջել է անմիջապես դատապարտել այդ արարքը:

Ավելի վաղ Սիրիայի զինված ընդդիմադիրները հսկողություն են հաստատել Համայի շրջանի Մաան գյուղի վրա՝ փորձելով փակել Դամասկոսից դեպի երկրի հյուսիս տանող ճանապարհը: Իսլամիստներն այնտեղ 25 քաղաքացիներ են սպանել: Սիրիայի կառավարությունը զինյալներին մեղադրել է զանգվածային սպանությունների մեջ, որոնք իրականացվել են ժնևյան համաժողովի նախօրեին: Զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Իսլամիստները համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ ցուցադրվում են Բաշար ալ Ասադի կողմնակիցների դիերը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ