Հալեպում և մերձակա գյուղերում թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և իսլամիստական խմբավորումների միջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նաբլ և Զահրա գյուղերում ռմբակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցել, որոնց թվում՝ երկու երեխաներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինված ընդդիմադիր խմբավորումները հրթիռներ են արձակել Հալեպի գյուղերի ուղղությամբ: Այժմ Հին Հալեպում թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և իսլամիստական խմբավորումների միջև:

Բացի այդ, վերսկսվել են բախումները կենտրոնական բանտի մերձակայքում: Սիրիական բանակը պատրաստվում է հսկողություն հաստատել բանտի որոշ հատվածների վրա: Տեղեկություններ են ստացվել նաև, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են սպանվել Յաբրուդ գյուղում բանակի հետ բախումների ժամանակ: Միևնույն ժամանակ շարունակվում է ռմբակոծությունը Արաբիին, Քաֆրբտանիա, Ղուտայի շրջանների ուղսությամբ: Ակտիվիստները հաստատում են, որ Դեր Զորում ականապատ մեքենայի պայթյունից «Ահրար աշ Շամ» խմբավորման 8 զինյալ է սպանվել: Սիրիական բանակի և զինյալների իջև թեժ բախումներ են ընթանում Արաֆի, Ջաբալիա, Ռաշիդին, Ամալ թաղամասերում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բանակը կանխել է զինված խմբավորումների Համայի շրջան մտնելու փորձը: Տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում վերջին 5 օրերի ընթացքում մոտ 250 մարդ է զոհվել:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին