Միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական պատվիրակությունը միջսիրիական բանակցություններում կգլխավորի Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի եվրոպական բաժնի աշխատակից Կորին Մոմալ Վանիանը: Նրա խոսքով` հանդիպումը տեղի կունենա ըստ նախատեսվածի` փետրվարի 10-ին, Ժնևում: Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատվիրակության ղեկավարին, ապա Կորին Մոմալ Վանիանը դժվարացել է պատասխանել այդ հարցին: «Մենք ունենք կառավարական պատվիրակության ցանկը և այժմ սպասում ենք ընդդիմադիր կոալիցիայի ցանկին»,- նշել է ՄԱԿ-ի ներակայացուցիչը:

Միջսիրիական բանակցությունները մեկնարկել էին հունվարի 22-ին և ավարտվել հունվարի 31-ին: Ընդհանուր առմամբ, բանակցությունների ընթացքում մեծ հաջողություններ չէին գրանցվել: Ակնկալվում է, որ փետրվարի 10-ին մեկնարկող բանկությունների երկրորդ փուլը կլինի կառուցողական:

Միջսիրիական բանակցությունների նպատակն է վերջ դնել 3 տարի շարունակվող հակամարտությանը, որը խլել է ավելի քան 120 հազար մարդու կյանք:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ