Դամասկոսի քրիստոնեական թաղամասում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում փետրվարի 5-ին հրասանդ է ընկել՝ վնասնելով մի քանի բնակարաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդն ընկել է թաղամասի դպրոցներից մեկի մոտ, որի շենքը նյութական վնասներ է կրել: Բացի այդ, կրկին հրասանդ է ընկել Ջարամանա թաղամասում: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են, քաղաքացիներից ոչ ոք չի տուժել: Դամասկոսի Հարասթա արվարձանում դիպուկահարի գնդակից երկու քաղաքացիներ են վիրավորվել:

Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա քաղաքում, ինչպես նաև Ջոբար, Արաբիին, Դումա, Մուլհիե, Դարիա, Խան աշ Շեյխ, Զաքիե գյուղերում «Ջաբհա ալ Իսլամ» խմբավորման տասնյակ զինյալներ է ոչնչացրել:

Լաթաքիայի հյուսիսային գյուղերում բախումների ժամանակ սպանված զինյալների թվում թուրքեր, չեչեններ և պակիստանիցներ են եղել: Բախումների ժամանակ սպանվել են նաև 3 դիպուկահարներ, ոչնչացվել է զինյալներին պատկանող զենքերով բեռնված 3 մեքենա:

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին