Տարածաշրջանային

Բաքվում երկու մարդ ցուրտ եղանակի զոհ են դարձել

1 րոպեի ընթերցում

Բաքվում երկու մարդ ցուրտ եղանակի զոհ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում երկու օր առաջ սկսված սաստիկ ցուրտը կաթվածահար է արել բնակչության սպասարկման բոլոր ոլորտները իշխանությունների անպատրաստ լինելու պատճառով: Ադրբեջանական մամուլը հայտնում է առաջին զոհերի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով haqqin.az-ը, ցրտահարվելու հետեւանքով մահացել են Բաքվի երկու բնակիչ: 10-15 աստիճանի հասնող ցրտի զոհ են դարձել Բաքվի Բինագադիի շրջանի բնակիչ Աղամեհդի Մեհդիզադեն եւ Խանլարի փողոցի 51-ամյա բնակչուհի Միշակկիեւա Տատյանա Նիկոլաեւնան: Նրանց սառած մարմինները հայտնաբերվել են փողոցում:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են վերջին երկու օրվա ընթացքում մերկասառույցի պատճառով սայթաքելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից վնասվածքներ ստացած 50-ից ավելի մարդկանց մասին: Նշվում է, որ սաստիկ ցրտերի եւ տեղումների պատճառով խաթարվել է Բաքուն էլեկտրաէներգիայուվ եւ գազով մատակարարող կազմակերպությունների աշխատանքը: Երեկ Բաքվի բնակչության կեսը 6 ժամից ավելի զրկված է եղել էլեկտրաէներգիայից, իսկ որոշ շրջաններ` գազից: Սումգայիթում եւ Բաքվի որոշ շրջաններում հացի մատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում