Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ակնկալում է անցումային կառավության ստեղծելու հարցը քննարկել առաջիկա օրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի պատվիրակությունը հունվարի 29-ին հայտարարել է, որ իրենք առաջընթաց են գրանցել միջսիրիական բանակցություններում, քանի որ սկսվել է խոսվել անցումային կառավարություն ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է կոալիցիայի անդամ Լուայ Սաֆին՝ ավելացնելով, որ կառավարական պատվիրակությունն այսօր ավելի պատրաստ էր բանակցային առաջընթացին, և, այնուամնեայնիվ, նրանք պնդում են ահաբեկչության վերաբերյալ թեմաների քննարկմանը:

Նա նաև նշել է, որ իրենք դրական քայլ են կատարել դեպի առաջ, սակայն դեռ չեն քննարկել կարևոր հանգամանքներ անցումային կառավարության վերաբերյալ: Կոալիցիան հույս ունի առաջիկա օրերին քննարկել կառավարության կազմի վերաբերյալ հարցեր: Միաժամանակ նա ավելացրել է, որ կառավարության անդամները չեն ցանկանում քննարկել այդ հարցը:

Ժնևում արդեն ավարտվել է Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև բանակցությունները` ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Լախդար Իբրահիմիի միջնորդությամբ: Նախորդ օրը միջսիրիական բանակցություններն ընդհատվել էին այն բանից հետո, երբ սիրիական պատվիրակությունը դատապարտել էր ԱՄՆ-ի որոշումն ընդդիմադիր խմբավորումներին զինելու վերաբերյալ:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ