Առաջիկա 24 ժամվա ընթացքում մարդասիրական օգնություն կհասցնեն Հոմսի բնակչությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի բնակչությանն առաջիկա 24 ժամվա ընթացքում մարդասիրական օգնություն կտրամադրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հունվարի 29-ին հայտարարել է Հոմսի քաղաքապետ Թալալ ալ Բարրազին: Նրա խոսքով` բժիշկները, Սիրիայի կարմիր Մահիկի կազմակերպության անդամները ամեն վայրկյան պատրաստ են անցնել աշխատանքի, սակայն սպասում են զինված խմբավորումների հետ բանակցությունների արդյունքներին:

Քաղաքապետը նշել է, որ Հոմսի հին քաղաքից բոլոր ցանկացող կանանց և երեխաներին դուրս հանելը միջսիրիական բանակցությունների արդյունք է: Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է նաև անվտանգ միջանցք ստեղծել 73 քրիստոնյաների համար, որոք չեն կարողանում հեռանալ Բուսթան ադ Դիուան մենաստանից:

Տեղեկություններ կան, որ Հոմս է հասել որպես մարդասիրական օգնություն ուղարկված մթերքը, որը կարող են մեկ ամսվա ընթացքում բավականացնել 2,5 հազար բնակիչների:

Ժնևում մեկնարկած միջսիրիական բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել Հոմսի, մասնավորպես Ադրայի, ալ Ֆուայի շրջաններին մարդասիրական օգնություն տրամադրելու և այնտեղից կանանց և երեխաներին տարհանելու մասին:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին