Տարածաշրջանային

Ադրբեջանում կրկին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում կրկին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիական անձանց ու զինվորականների շրջանում շարունակվում են ինքնասպանությունների դեպքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաքվի քրեակատարողական մեկուսարանում կախվել է Նիջաթ Իբրահիմովը: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Լրատվամիջոցը հայտնել էր նաև հիվանդանոցում հայտնված Էլնուր Խալիլովի մահվան դեպքի մասին, ով ևս ինքնասպանության փորձ էր արել, ինչի արդյունքում հոսպիտալացվել էր:

Ադրբեջանական լրատվամիջոցները 2014թ.-ին հայտնել են քաղաքացիական անձանց ինքնասպանության շուրջ 30 դեպքի մասին: Երկրում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար անգամ Բաքվի կենտրոնում անցկացվել է հատուկ բողոքի ակցիա` «ֆլեշմոբ», ինչը իրավապահ մարմինները ցրել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում