Դամասկոսի կենտրոնական հատվածներում հրասանդներ են ընկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հունվարի 23-ին հրասանդներ են ընկել, որոնց հետևանքով մարդկային և նյութական վնասներ են գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 5 հրասանդներն ընկել են մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Բացի այդ, մի քանի հրասանդներ ընկել են Սայդնայա քաղաքում՝ պատճառելով նյութական վնասներ: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ զինյալները 4 հրասանդներ են արձակել Սայդնայայի Կուրնա շրջանի ուղղությամբ, և, բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ զինված խմբավորումները ռմբակոծում են քրիստոնեական ուխտագնացության կենտրոններից մեկը համարվող Սայդնայա քաղաքը: Այդ պատճառով բնակիչները ապաստան են գտել ներքնահարկերում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Ջաբահ ան Նուսրա» խմբավորման անդամները փորձել են գրավել Սայդնայայում լեռան վրա գտնվող մենաստանը: Աղբյուրի տեղեկացմամբ` բախումները շարունակվում են Իդլեբի գյուղերում, որտեղ զինյալները տասնյակ կորուստներ են ունեցել: Բանակը կանխել է 25 կգ կշռող պայթուցիկ սարքավորման պայթյունը Մաստումա տանող ճանապահին:

Ինչ վերաբերում է Հալեպին, ապա քաղաքի Քալլասա, Միսր թաղամասերում, ինչպես նաև կենտրոնական բանտի մերձակայքում և Հանանու շրջանում շարունակվում են բախումները:

Սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ