Քաղաքագետն առաջարկում է սահմանի ողջ երկայնքով հետաքննության անցկացման մեխանիզմ ներդնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդամենը հերթական անգամ ընդհանրական կոչով հանդես կգան եւ փոխվստահության մասին հայտարարություններ կանեն: Իհարկե, ենթատեքստով խոսքը կվերաբերի Ադրբեջանին, սակայն հայտարարության մեջ Ադրբեջանի անունը, ցավոք, չի լինի, եւ հայտարարությունը կտարածվի երկու կողմերի վրա էլ: Բնական է, որ այս իրավիճչակը չի կարող նպաստել դրական առաջընթացին,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը` հավելելով, որ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներիհունվարին սպասվող, իսկ հետո նաեւ երկու երկրների նախագահների հանդիպումից սպասվող միակ ակնկալիքն այն է, որ սահմանի ողջ երկայնքով հետաքննության մեխանիզմ ներդրվի եւ իրականացվի:

«Նման գործողությունից հետո ամեն անգամանհնար է փորձել դրանից թաքնվել, դրա պատասխանատվությունից խուսափել: Միակ լուծումը հետաքննության մեխանիզմի ներդրումն է, որն առաջարկել են համանախագահները, սակայն Ադրբեջանի դիրքորոշումների տատանման եւ անկայունության պատճառով դա չի հաջողվում: Երբ կա մարդկային կյանքերին սպառնացող վտանգ` բանակցությունների արդյունավետությունը միշտ կլինի հարցականի տակ: Կարծում եմ, սա հասկանում են նաեւ համանախագահները»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` ժամը 23:50-00:15-ի սահմաններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, զգալի մարդկային և նյութական կորուստ պատճառելով հակառակորդին, նրան հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում` հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Վերջինս ԼՂՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայերեն Русский

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին