Միջազգային

Արգենտինայում վավերագրական ֆիլմ Է նկարահանվում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին

2 րոպեի ընթերցում

Արգենտինայում վավերագրական ֆիլմ Է նկարահանվում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում իտալացի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ վավերագրական ֆիլմ Է նկարահանվում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Արգենտինացի ռեժիսոր Միգել Ռոդրիգեսի «Ֆրանցիսկոսը` Բուենոս Այրեսից» վերնագրով կինոնկարը պատմում Է քահանայապետի կյանքի մասին նախքան Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար նրա ընտրվելը: Այն նաեւ ներկայացնում Է Ֆրանցիսկոսի հովվապետության առաջին տարին, նրա ընդունած որոշումները եւ այդ որոշումների արդյունքները: Առայժմ ֆիլմի ստեղծողները չեն պլանավորում դրանում ներառել Խորխե Բերգոլյոյի (պապի անունը նախքան ընտրվելը) ելույթները, բայց պատրաստվում են պատմել ֆուտբոլով նրա հրապուրանքի եւ նրա սիրելի թիմի՝ «Սան Լորենսոյի» մասին, որը դարձել Է երկրի անցած առաջնության չեմպիոնը:

Բացի այդ, կինեմատոգրաֆիստները մտադիր են պատմել երաժշտության եւ գրականության հանդեպ ներկայիս հովվապետի տածած սիրո, ինչպես նաեւ արգենտինացի հայտնի գրող Խորխե Լուիս Բորխեսի հետ նրա բարեկամության մասին: Նրանք չեն շրջանցի նաեւ Խորխե Բերգոլյոյի կենսագրության վիճահարույց պահերը, որին Արգենտինայի ձախ ուժերի ներկայացուցիչները մեղադրում Էին դիկտատուրայի տարիներին (1976-1983) զինվորական խունտայի հետ համագործակցելու մեջ:

Ինչպես սպասվում Է, Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոսի մասին կինոնկարի պրեմիերան կկայանա մարտի 13-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում