2014թ.-ին Սիրիայի բնակչության 75 տոկոսն օգնության կարիք կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակից ստացված տվյալների համաձայն՝ Սիրիայում 2011թ.-ի մարտ ամսից ի վեր փախստականների թիվը գերազանցել է 2.3 միլիոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դա համարվել է ժամանակակից պատմության մեջ մարդասիրական ամենամեծ ճգնաժամներից մեկը: ՄԱԿ-ի կանխատեսումներով` 2014թ.-ին փախստականների թիվը կգերազանցի 4 միլիոնը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը նշել է, որ 2014թ.-ի ընթացքում Սիրիայի քաղաքացիների 75 տոկոսն օգնության կարիք է ունենալու: Մարդասիրական օգնությունների շրջանակում 4.2 միլիարդ դոլարը կբաժանվի սիրիացի փախստականներով առավել բնակցեված երկրներում: Համաձայն դրա՝ հարևան երկրներից Լիբանանին, որտեղ այժմ սիրիացի փախստականներն ամենամեծ թիվն են կազմում, կտրամադրվի 1.7 միլիարդ դոլար փախստականներին օգնություն տրամադրելու համար: Այնուհետև Հորդանանին՝ 1.2 միլիարդ դոլար, Իրաքին՝ 552 միլիոն դոլար, Թուրքիային՝ 522 միլիոն դոլար, իսկ Եգիպտոսին՝ 168.8 միլիոն դոլար: Հորդանանում 2013թ.-ին սիրիացի փախստականների թիվը կազմել է 553 հազար, Լիբանանում՝ 824 հազար, Թուրքիայում՝ 539 հազար, Եգիպտոսում 127 հազար սիրիացի:

2011թ.-ի մարտից ի վեր սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը:

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին