Տիգրան Սարգսյանը գազի հարցի վերաբերյալ Իրանի դեսպանի հայտարարությունը համարեց դիվանագիտական վրիպում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեք տարիներին Իրանը գազի մատակարարման հետ մշտապես խնդիր է դնում, որ այն բանաձևը, որ գործում է այսօր «մեկը երեքի» սկզբունքով, պետք է վերանայել: Սա նշանակում է, որ իրականում գազի գինն անհրաժեշտ է թանկացնել: Այս մասին տարեվերջյան ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ այլ ազդակ Իրանի կողմից Հայաստանը չի ստացել:

«Ավելին, մենք շատ լավ գիտենք ինչպես են գները ձևավորվում Իրանում և ինչ գներով են նրանք վաճառում գազը: Այնպես որ, սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական վրիպակ, որը ցավոք սրտի, մեկ-մեկ հանդիպում է և դա ամենևին չպետք է պատճառ դառնա, որպեսզի մենք ստվեր գցենք մեր բարի հարաբերությունների վրա, որոնք այսօր առկա են Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց գործադիրի ղեկավարը` մեկնաբանելով Իրանի հետ գազի մատակարարման հետ կապված բանակցությունները վերջին երեք տարիներին:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցումներ կիրառել բարեկամ երկրների համար մատակարարվող բնականի գազի գնի հարցում։ ՀՀ էներգետիկայի նախարար Մովսիսյանն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ քննարկել մեկ խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից ցածր բնական գազի ցանկացած գնի վերաբերյալ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան