Սիրիայի ընդդիմությունը դեռ չի հաստատել «Ժնև-2» համաժողովին իր մասնակցությունն ու պատվիրակության կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ հայտնի չէ Սիրիայի ընդդիմության պատվիրակության կազմը ժնևյան համաժողովին, բացի դրանից, մինչև այժմ վերջնականորեն հաստատված չէ նաև նրանց մասնակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը: Ինչ վերաբերում է Սիրիայի կառավարությանը, ապա նա հայտարարել է առանց նախապայմանների իր մասնակցության մասին: Գատիլովի խոսքով` ամենակարևորը բոլոր կողմերի մասնակցությունն է ժնևյան համաժողովին: Գոյություն ունեն ընդդիմության տարբեր խմբավորումներ, ուստի կարևոր է ամենամեծ խմբավորման մասնակցությունը:

Դիվանագետը նաև անդրադարձել է Իրանի հարցին՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումը մասնակիցների վերաբերյալ և կարծում է, որ Իրանը տեղ չունի համաժողովում: «Մենք շարունակում ենք պնդել, որ Իրանի մասնակցությունը կարևոր է, սակայն, ցավոք, Ամերիկայի դիրքորոշումն այլ է»,- նշել է Գատիլովը:

Արդեն որոշված է ժնևյան միջազգային համաժողովի մասնակիցների ցուցակները ներկայացնել մինչև դեկտեմբերի 27-ը:

Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովը կսկսվի 2014թ.-ի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում: Իսկ հունվարի 24-ին Ժնևում կվերսկսվեն բանակցությունները սիրիական հակամարտության կողմերի միջև:

Հայերեն

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային