Վարդան Պետրոսյանի փաստաբանը հերքում է տուժողի ներկայացուցչի` խմածության և բարձր արագության հետ կապված հայտարարությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Վարդան Պետրոսյանը վթարից հետո անցել է փորձաքննություն, որի համաձայն` նա ալկոհոլ չի օգտագործել: Փորձագետները որոշել են, որ դերասանի վարած մեքենայի արագությունը 71-73 կիլոմետր/ժամ միջակայքում է եղել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն՝ անդրադառնալով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի հնչեցրած հայտարարություններին` Վարդան Պետրոսյանի խմածության և ավտոմեքենայի բարձր արագության մասին:

Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը սահմանել է ալկոհոլի օգտագործումը ստուգելու եղանակը: «Խմածությունը ստուգվում է բացառապես արտաշնչած օդի, արյան և մեզի փորձաքննության միջոցով: Սա կառավարության որոշմամբ սահմանված կարգն է: Կարգի համաձայն` «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է ստուգում օդի արտաշնչման միջոցով և տրվել է եզրակացություն, որ նա սթափ վիճակում է»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նաև մեզի և արյան փորձաքննություն է նշանակվել, սակայն ժամանակը շատ անցած լինելու պատճառով հնարավոր չի եղել այդ կերպ որևէ բան որոշել: «Մեր Կառավարության որոշմանը համապատասխան ստուգումների արդյունքում որոշվել է, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է սթափ վիճակում»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով բժշկի կողմից հայտնած կասկածին, թե Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ է գալիս և պետք է ստուգել խմածությունը՝ փաստաբանը նշեց. «Իմ գործերով, որպես կանոն, միշտ նման կասկած բժիշկները հայտնում են: Ես չեմ հիշում մի գործ, որտեղ խմածությունը ստուգելու խնդիր չլինի»,- նշեց փաստաբանը: Նա ասաց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, պաշտոնական գրության համաձայն, խմածությունը չի ստուգվել:

Անդրադառնալով ավտոմեքենայի արագությանը՝ նա նշեց, որ դա որոշվել է դատաավտոտեխնիկական փորձագետների կողմից: «Մեզ մոտ առկա տեխնոլոգիաներով հնարավորություն չկա որոշելու ստույգ արագությունը, որոշվում է նվազագույն արագությունը, որն արձանագրվել է 71 կիլոմետր/ժամ: Հնարավոր է, որ լինի 72-73 կմ/ժ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ համապատասխան տեխնոլոգիաների բացակայությամբ պայմանավորված, փորձագետները հնարավոր են համարում նման արագությունը:

Փաստաբանը նշեց, որ վթարի մոդելը ինքը դեռ ցույց չի տվել: «Ես ոչ քառասունքին, ոչ էլ քառասունքից առաջ մոդելավորումը երեխաներին ցույց չեմ տվել: Ես չգիտեմ` ինչու է Բալոյանը նման բան ասել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանն իր ընկերն է, լավ փաստաբան է և բոլոր փաստաբանները պետք է պահպանեն վարքագծի կանոններն ու ընկերական հարաբերությունները:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Վթարի ենթարկվածմյուսանձը` Տաթեւ Հակոբյանըլուրջմարմնականվնասվածքներէրստացել: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին`1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:Նրանկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասությանդատարանըկիրառելէերկամսյակալանք,իսկ Վերաքննիչ դատարանը չի բավարարելբողոքարկմանդիմումը:

Հայերեն English

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր