Վերին Լարսում կուտակված հայկական բեռնատարների վարորդները սպասում են բարենպաստ եղանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում հայկական բեռնատարների կուտակում է առկա, իսկ ձյան տեղումները շարունակվում են: Հնարավորության դեպքում քարշակ միջոցների օգնությամբ բեռնատարները հաղթահարում են անցակետը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ապավեն» ընկերության փոխտնօրեն Արմեն Դավթյանը: «Եթե հնարավոր է լինում բեռնատարները բուքսիրի օգնությամբ անցնում են, եթե ոչ՝ սպասում են ճանապարհը մաքրվի, նոր անցնեն»,- նշեց Դավթյանը:

«Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա»-ի նախագահ Հերբերտ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բեռնատարների կուտակումներ են առկա նաև Հայաստանի ճանապարհներին՝ մասնավորապես Ալավերդի-Վանաձոր հատվածում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում ձյան պատճառով պարբերաբար բեռնատարների խցանումներ են տեղի ունենում: Դեկտեմբերի 5-ին շուրջ 70 հայկական բեռնատարներ էին կուտակվել անցակետի երկու կողմերում: Նախորդ տարի «Վերին Լարս»-ում առատ տեղումների պատճառով շուրջ 300 հայկական բեռնատար էր արգելափակվել:

Հայերեն Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը