Տարածաշրջանային

Վրաստանում տասնյակ դպրոցներ են փակվել անբարենպաստ եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Վրաստանում տասնյակ դպրոցներ են փակվել անբարենպաստ եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան առատ տեղումների եւ ցրտերի հետ կապված դժվարությունների պատճառով Վրաստանի 85 կանրակրթական դպրոցներում դադարեցվել Է ուսումնական գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, դեկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է երկրի կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության կառավարման եւ զարգացման դեպարտամենտի ներկայացուցիչ Թամար Մենապիրեն:

Դպրոցական պարապմունքների դադարեցման հիմնական պատճառներն անբարենպաստ եղանակով պայմանավորված խնդիրներն են՝ կապված ջեռուցման, ԷլեկտրաԷներգիայի մատակարարման, ինչպես նաեւ ճանապարհների անանցանելիության հետ:

«Այսօրվա տվյալներով՝ ձյան առատ տեղումների պատճառով Վրաստանի 85 հարակրթական դպրոցներում ժամանակավորապես դադարեցվել Է ուսումնական գործընթացը»,-հայտարարել Է Մենապիրեն:

85 չգործող դպրոցներից 69-ը գտնվում են Աջարիայի Ինքնավար Հանրապետության Խուլոյի եւ Խելվաչաուրիի բարձրլեռնային շրջանների գյուղերում, մնացած 16 հաստատությունները՝ Իմերեթի, Սվանեթի եւ Կախեթի տարածաշրջանների բարձրլեռնային գյուղերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում