Սպորտ

Ամերիկահայ լեռնադահուկորդը ձգտում է Հայաստանի համար նվաճել օլիմպիական երազանքը

3 րոպեի ընթերցում

Ամերիկահայ լեռնադահուկորդը ձգտում է Հայաստանի համար նվաճել օլիմպիական երազանքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայում ծնված հայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը կմասնակցի Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին` այդ մարզաձևում Հայաստանի համար մեդալ նվաճելու ակնկալիքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` RIA Novosti-ին զրուցել է ամերիկահայ մարզիկի հետ, ում սատարում է Սան Ֆրանցիսկոյի հայկական մեծ համայնքը:

«Տեղի հայկական սփյուռքը մեծ խթան է ինձ համար, բացի այդ, Սոչին շատ մոտ է Հայաստանին: Այսպիսով, հրաշալի կլինի ստանալ այդ հավելյալ աջակցությունը»,- նշել է Սերեբրակյանը: Նա ընդգրկված է Հայաստանի լեռնադահուկորդների թիմի կազմում:

Քսանվեցամյա Սերեբրակյանը ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի Բեյ շրջանում, Իրանից գաղթած հայ ընտանիքում: Եղել է ԱՄՆ եիտասարդ լեռնադահուկորդների առաջատարը և երազել է լինել ԱՄՆ լեռանադահուկորդների թիմի կազմում: Նրա երազանքը, սակայն, չիրականացավ` 2006 թվականին Յուտայում մրցումներիժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Ապաքինվելուց հետո Սերեբրակյանը ընդունվել է Կոլորադոյի բժշկական համալսարան:

2009 թվականին նրան է դիմել Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիան, որն, իմանալով, որ Սերեբեկյանը ՀՀ քաղաքացի է, հրավիրել է նրան Սոչիի օլիմպիդային մասնակցել Հայաստանի հավաքականի կազմում:

«Ես երկար և խորն եմ մտածել առաջարկի մասին և որոշեցի, որ մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը: Բացի այդ, սա հրաշալի միջոց է իմ սիրած գործով ներկայացնել իմ արմատները և ընտանիքը»,- ասել է հայազգի լեռնադահուկորդը:

Սերեբրակյանների ընտանիքը ԱՄՆ է եկել Թեհրանից, 1980 թվականին, Իրանի հեղափոխությունից հետո: Նա մեծացել է հայկական միջավայրում, տանը հայերեն են խոսում, հայկական ճաշատեսակներ ուտում: Ընտանիքում կարևոր տեղ ունի դահուկային սպորտը: Արմանին առաջին անգամ ձյունապատ լեռներ է տարելհայրը` մեկուկես տարեկան հասակում: «Պատմում են, որ քայլել սովորելուց մի երկու ամիս անց հայրս ինձ սահելու է տարել»,- նշել է Արմանը:

Չնայած լեռնային լանդշաֆտին, Հայաստանն աչքի չի ընկնում դահուկասահքի մրցումներում ունցեած իր ավանդույթներով, և շատ հայ դահուկորդներ չկան, ումից Արմանը կկարողանար ոգեշնչվել: Փոխարենը հայ դահուկորդը մեծացել է երկրպագելով թենիսի լենգենդ Արնդե Աղասիին, ում հայրը նույնպես Իրանի հայ էր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում