Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ Է արել թուլացնել Վատիկանի իշխանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը քահանայապետ ընտրվելու ժամանակից ի վեր իր առաջին գրավոր քարոզում կոչ Է արել նվազեցնել Վատիկանի իշխանությունը: Վատիկանում հրապարակված «առաքելական ուղերձում», որը լատիներեն կոչվում Է «Evangelii Gaudiumե («Ավետարանի բերկրանքը»), նա գրում Է, որ պատրաստ Է անսալ Վատիկանի իշխանության նվազեցման վերաբերյալ առաջարկություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պապը հայտարարել Է, թե ինքը գերադասում Է, որ կաթոլիկ եկեղեցին «կապտուկներով ու ցեխոտված լինի, ամեն տեսակ ցավեր ունենա մշտապես փողոցներում գտնվելուց»: Դա, նրա կարծիքով՝ ավելի լավ Է, քան այն «եկեղեցին, որն անառողջ Է, քանի որ նստած Է փակի տակ եւ թանկ Է գնահատում իր անվտանգությունը»:

Ինչպես Հռոմից հաղորդում Է BBC-ն, փաստաթղթից կարելի Է եզրակացության հանգել, որ կաթոլիկ եկեղեցուն սպասում են մեծ փոփոխություններ: Ըստ գործակալության՝ նոր պապը նշում Է, որ «կաթոլիկ եկեղեցին պետք Է դադարեցնի կուրորեն հետեւել ավնադույթին պարզապես այն պատճառով, թե «մենք միշտ այդպես ենք արել»:

«Չափազանց մեծ կենտրոնացումը, այլ ոչ թե մարդկանց օգնելու ցանկությունը, բարդացնում Է Եկեղեցու կյանքը եւ նրա քարոզչական ուժը»,- ասված Է Հռոմի պապի առաքելական ուղերձում: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում հավաստվում Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու անհաշտ դիրքորոշումը կանանց ձեռնադրման նկատմամբ: «Այս հարցը քննարկման ենթակա չԷ»,- նշվում Է քարոզում:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը