Տարածաշրջանային

Ալի Համենեին Ալեքսանդր Լուկաշենկոյին հորդորել է համատեղ դիմակայել համաշխարհային տերությունների ճնշմանը

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Համենեին այցով Թեհրանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպմանը կոչ է արել համատեղ դիմակայել համաշխարհային տերությունների ճնշմանը: Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է Իրանի ղեկավարի մամուլի ծառայությունը, Համենեին մատնանշել է տարբեր տարածաշրջանների, մասնավորապես, Մերձավոր արեւելքի պետությունների գործերին ԱՄՆ-ի միջամտության քաղաքականությունը, ինչը այդ պետությունները թուլացնելու նպատակ է հետապնդում: Ընդսմին նա նշել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի երկրի չի հակադրվում, բայց Իրանը հաստատակամորեն պաշտպանում է իր շահերն ու իր ապագանե: Համենեին նաեւ ընդգծել է, որ Իրանը եւ Բելառուսը մեծ ներուժ ունեն բոլոր բնագավառներում համագործակցելու համար, եւ Թեհրանը պատրաստ է Մինսկի հետ ընդլայնել փոխգործակցությունը նախեւառաջ առեւտրատնտեսական ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում