Կկայանա Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի պրեմիերան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առաջին` «Հայկ. փախուստի»ֆիլմը նոյեմբերի 7-ին կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: Խաչատրյանի նոր աշխատանքի հիմքը Հայաստանից հեռացած և օտար հողում նոր կյանք սկսած մարդկանց պատմություններն են: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին:

«Փախուստը հայրենիքից և ազգից մի շարք երկրների համար է խնդիր դարձել, և այդ բոլոր ազգություններն ուսումնասիրում են տվյալ հարցերը: Նման ուսումնասիրություն էլ հենց այս ֆիլմն է: 25 տարի անընդմեջ ես նկարել եմ 7-8 տարբեր մարդկանց, ովքեր 1980-ականներին հեռացան Հայաստանից, հետևել եմ նրանց կյանքին, ճամփորդություններին, ձեռքբերումներին: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ նրանք հեռացան: Ֆիլմն այս հարցերին պատասխաններ չի տալիս, պարզապես բարձրացնում է հարցեր, ստիպում է անհանգստանալ, մտածել, և մարդիկ սկսում են փնտրել պատասխաններ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Խաչատրյանը:

Ֆիլմի հերոսներին ռեժիսորն ընտրել է պատահական ձևով: Նրանք հասարակ մարդիկ են և հայտնի հայեր: «Հերոսներից մեկն էլ Արմեն Ջիգարխանյանն է: Թվում է, թե նա չի փախել Հայաստանից, բայց գնացել է: Արդյոք նա երջանի՞կ է այնտեղ: Արդյոք հարմարվե՞լ է միջավայրին: Ի՞նչ կապ է մնացել ազգի հետ: Վերադառնալու ցանկություն ունի՞: Ի՞նչ է իր մեջ կրում: Մի դիլիջանցի հերոս էլ ունեմ, որը թափառում է ամբողջ Ռուսաստանով: Ինչո՞ւ է գնացել, արդյոք պիտի վերադառնա՞ հայրենիք: Մյուս հերոսս` ավտոմեխանիկը, «գրին քարտ» է շահել, մեկնել է ԱՄՆ: Հարց է առաջանում` իսկ արդյոք նա երջանի՞կ է: Իսկ ինչպե՞ս են ապրում հայերը Լոս Անջելեսում, արդյոք հա՞յ են մնացել: Սրանք հարցեր են, որոնք հուզում են ցանկացած մարդու»,- նշեց ռեժիսորը:

Հարություն Խաչատրյանը համոզված է, որ վավերագրողը պետք է առաջին հերթին տեսնի` ի՞նչ կա իր շրջապատում, և տեսնելուց հետո պետք է անհանգստությունից վառվի:

«Վավերագրական ֆիլմերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը նորից աճում է: Վավերագրական կինոն մտածող մարդկանց համար է: Այն ձև է և միջոց` մարդկանց պատմելու տարբեր խնդիրների, վայրերի, երևույթների մասին: Կինոյի այս տեսակը ոչ միայն լուր է տալիս, արծարծում հարցեր, այլև ցույց է տալիս տվյալ վայրի մթնոլորտը, վիճակը, ապրելաձևը, շունչը: Կինոյի այդ տեսակի հետ հաղորդակցվելու ցանկությունը կարծես 20 տարով կորավ: Ուրախ եմ, որ այսօր կան մարդիկ, ովքեր ունեն հոգու սով` վավերագրական կինոյի նկատմամբ»,- հավելեց ռեժիսորը:

«Հայկ.փախուստի»կինոնկարը 6-7 ֆիլմերից բաղկացած շարքի ֆիլմերից մեկն է: Ֆիլմն այս տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին: Խաչատրյանը նշեց, որ գրեթե ամեն տարի ստեղծում է նոր ֆիլմ: Հաջորդ ֆիլմը հանրությանը կներկայացվի2014 թվականին:

Հարություն Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 2003թ.-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի: 2004թվականից` «Ոսկե ծիրան»երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադրման պահից, փառատոնի գլխավոր տնօրենն է։ Ստացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում և2006 թվականինդարձել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2007 թվականին ստացել էՆիդերլանդների արքայազն Կլաուսի մրցանակը, իսկ 2008թ.-ին արժանացել Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի և հաղորդակցության նախարարությանOrdre des Arts et des Lettresշքանշանին:

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել