Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վառել Է 26-րդ ձմեռային Ունիվերսիադայի ջահը

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վառել Է 26-րդ ձմեռային Ունիվերսիադայի ջահը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 6-ին վառել Է 26-րդ Համաշխարհային ձմեռային Ունիվերսիադայի ջահը, որը դեկտեմբերի 11-ից մինչեւ 21-ը տեղի կունենա Իտալիայի Տրենտինո Ալտո Ադիջեի հյուսիսային մարզում: Ջահը վառելու հանդիսավոր արարողությունը կայացել Է ավանդական կոլեկտիվ ունկնդրությունից առաջ Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ հավաքվել Էր ավելի քան 50 հազար ուխտավոր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:

Այս խորհրդանշական ժեստով քահանայապետն օրհնել Է առաջիկա ուսանողական մարզական տոնը: 61 երկրներից շուրջ 3,6 հազար երիտասարդներ եւ աղջիկներ կմասնակցեն այս իրադարձությանը:

Այնուհետեւ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կրակը փոխանցավազքի կուղեւորվի Իտալիայի եւ հարեւան երկրների քաղաքներով: Կազմակերպիչների տվյալներով՝ Տրենտինո Ալտո Ադիջեի մարզում ամեն ինչ պատրաստ Է մրցումների անցկացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում