Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայկական կինոյի օրեր անցկացնելու նամակներ է ստացել Թուրքիայից և Իրանից

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագիրը 2014 թվականին, ընդլայնելով իր հորիզոնները, դուրս կգա Հայաստանի սահմաններից և հայկական ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպի Արցախի և Սփյուռքի մի շարք քաղաքներում: Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն նամակներ է ստացել Թուրքիայից և Իրանից` այդ երկրներում հայկական կինոյի օրեր անցկացնելու և մշակութային աշունը հայաշատ երկրներ տեղափոխելու առաջարկով: «Ցանկություն ունենք «Կինոաշունը» կազմակերպել նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում` Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում: Այսինքն` կարող ենք ասել, որ մեր նախաձեռնությունը դուրս է գալիս միջազգային շուկա: Մոտ ժամանակներս ես պիտի առաջարկեմ, որ մենք ֆինանսավորում ստանանք նաև պետբյուջեից, քանի որ «Կինոաշունն» արդեն դառնում է պետական քաղաքականություն»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Անդրադառնալով այս տարվա «Կինոաշնանը»՝ Գևորգյանը նշեց, որ միջոցառումն աննախադեպ է մասնակիցների և ցուցադրությունների քանակով: «Այս տարի «Կինոաշունն» ինձ «հունից հանեց», որովհետև կազմակերպչական աշխատանքների վրա չափազանց շատ աշխատեցինք: Եթե մենք համեմատենք այս տարվա միջոցառումը նախորդ տարիներին անցկացվածների հետ, կհասկանանք, որ ծրագիրը մեծ թռիչք է արձանագրել: Ուրախ եմ, որ այս իրադարձությունը դարձել է կինոտոն և համահայկական տոնակատարությունների առիթ: Այս տարի ցուցադրությունները տարբեր մարզերում շատ-շատ են, նույնիսկ շատ վայրերում խնդրում են լրացուցիչ կինոցուցադրումներ կազմակերպել»,-հավաստեց կինոկենտրոնի տնօրենը:

Գևորգյանը վերհիշեց, որ սկզբնական շրջանում ծրագիրն իրականացնելիս շատ դժվարությունների է հանդիպել, հատկապես մարզերում` տեխնիկայի և տարածքի բացակայության պատճառով: Առաջին «Կինոաշունը» «գրավեց» ընդամենը երեք մարզ: Հաջորդ տարի ընդգրկվեցին ավելի մեծ թվով մարզեր. Նախաձեռնության մեկնարկը տրվեց Սյունիքի մարզում: 2012 թվականին ծրագիրը համախմբեց ոչ միայն մարզերի, այլև զորամասերի կինոսերներին: «Կինոաշնան» շրջանակներում սկսեցին տպագրվել հայկական կինոյի վերաբերյալ գրքեր, տոնվեցին ականավոր կինոգործիչների հոբելյանները:

«Հանդիսատեսին դեպի հայկական կինո բերելու միտում ունեցող այս ծրագիրը կարևոր է հայերիս համար: Սխալ է, երբ ասում են, իբր ժողովուրդը հայկական կինո դիտել չի ցանկանում: Սխալ է նաև, երբ ասում են` անվճար է, դրա համար են գալիս: Պարզապես ֆիլմ դիտելու մշակույթը մեզանում վերացել է: Որոշակի խնդիրներ էլ հանդիսատեսինհեռացրել են կինոյից: Ուրախ եմ, որ նախաձեռնության միջոցով հայկական կինոն սիրելի է դառնում հայերիս համար»,-եզրափակեց Գևորգյանը:

Ամենամյա դարձած «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 5-ինԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում: Աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է հայ կինոյի 90-ամյակին, որի կապակցությամբ Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով: Ընթերցված զեկույցները կտպագրվեն առանձին գրքով: Այս տարի առաջին անգամ ծրագրի շրջանակներումհայտարարվել է կինոմրցույթ` «Երևանն իմ քաղաքն է» թեմայով: Մրցույթն իրականցվում է Երևանի քաղքապետարանի հետ և նվիրվում մայրաքաղաք Երևանի 2795-րդ տարեդարձին:

Նախորդ տարիների նման, այս տարի ևս կազմվել են տարբեր թեմատիկ կինոծրագրեր և առանձին ծրագրեր Երևանի համայնքների, բուհերի, մարզերի, զինվորական մասերի համար: Նախատեսվում է անցկացնել հետահայաց ցուցադրություններ` նվիրվածմեր մայրաքաղաքի, հայկական կինոյի, ինչպես նաև Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լևոն Իսահակյանի և Արմեն Միրաքյանի հոբելյաններին: Հայտարարված է հայկական նոր ֆիլմերիգրախոսականների մրցույթ:

«Կինոաշուն -2013»-ը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Գլխավոր հովանավորն է «Ինեկոբանկը»:

2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում:

Կինոկենտրոնի ծննդյան վկայականը համարվում է Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը, կինոարտադրության կազմակերպումը վստահվել է տաղանդավոր ու փորձառու կինոգործիչներին` Դանիել Դզնունուն և Համո Բեկնազարյանին:

1923 թվականի աշնանը «Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որն սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924-ից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928-ին վերանվանվել «Հայկինո», 1938-ին` «Երևանի կինոստուդիա», 1957-ին` «Հայֆիլմ», իսկ Հ. Բեկնազարյանի մահից մեկ տարի անց` 1966 թվականին անվանակոչվել է նրա անունով:

1990-ին Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումն առանձնացել է և փաստագրական ֆիլմադարանով հանդերձ` վերակազմավորվել Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի:

Ներկայումս «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որպես կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն, ունի բազմաթիվ գործառույթներ, ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոններին, կինոշուկաներում ներկայացնում հայկական կինոնկարները:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն English Русский

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս