Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում

Հունիսի 15-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից` խնդրելով բնակչությանը չանհանգստանալ։