Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը։
«Թիկունքում այն հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է վարչապետը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը միջոցներ էր հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման և UEFA-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխանեցման նպատակով։ Մարզադաշտերի կառուցվում ու վերակառուցվում են Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ, որն անցկացվելու է Հայաստանում և Վրաստանում։
Կարդացեք հոդվածը` Русский