Սիրիայի տարբեր շրջաններում պայթյուններ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ակտիվիստները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ի առավոտյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հարավում գտնվող Դարաայի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Ակտիվիստները պարզաբանում են, որ պայթյունը տեղի է ունեցել Թել ալ Ջումուա շրջանում, երբ նշված վայրով քաղաքացիներ տեղափոխող մեքենա է անցել:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Այդ ալ Ադհա տոնի ժամանակ թեժ բախումներ են ընթանում Սիրիայի տարբեր շրջաններում, որոնք շարունակվել են նաև գիշերը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը զինված խմբավորման անդամների է սպանել Դամասկոսի ալ Կաբուն թաղամասում տեղի ունեցած արյունալի բախումների ժամանակ: Բացի դրանից, պայթյուններ են տեղի ունեցել Յաբրուդ քաղաքում, որոնց հետևանքով նյութական մեծ վնասներ են կրել տարբեր շինություններ և մեքենաներ:

Բախումներն ակտիվացել են նաև Հալեպում և Դեր Զորում: Մասնավորապես` Հոմս- Թիֆուր ճանապարհին սիրիական բանակի և ընդդիմադիրների միջև տեղի ուենցած բախումները երկու կողմերի համար լուրջ կորուստների պատճառ է դարձել:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

Հայերեն

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ