Դամասկոսի մերձակայքում պայթյուններ են տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի ալ Կանաուաթ թաղամասում հոկտեմբերի 15-ին հրասանդ է ընկել բնակելի տների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդի ընկնելու հետևանքով չորս մարդ է վիրավորվել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հրդեհ է բռնկվել և ծուխը տարածվել է մերձակայքում:

Բացի այդ, Սիրիայի հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի մոտակայքում` Դամր ալ Բալադ շրջանում, ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով մի քանի քաղաքացիներ են վիրավորվել են:

Սիրիական բանակը հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսել Ռակկայի շրջանի աս Սաքր և ալ Մատահին բնակավայրերում` անվտանգությունը վերականգնելու նպատակով: Նշված տարածքները գտնվում էին «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հսկողության տակ:

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ ութ հրասանդներ են ընկել Դամասկոսի Մուհաջիրին, ալ Մալիքի և Ռոուդա թաղամասերի վրա:

ՄԱԿ-ի տվյալներով, 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը