Հալեպի ճանապարհի վերաբացումից հետո առաջին անգամ ավտոբուսներ են դուրս եկել երթևեկության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի երկարատև պայքարի արդյունքում, Հալեպի ճանապարհի բացումից հետո, հոկտեմբերի 10-ին առաջին անգամ ավտոբուսներ են դուրս եկել երթևեկության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ բացի Հալեպն արտաքին աշխարհին կապող ավտոբուսային երթևեկությունից, սկսվել է քաղաք անհրաժեշտ դեղամիջոցներ, մթերքներ և այլ անհրաժեշտ պարագաների ներկրումը: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, սիրիական բանակը մաքրել է Խանասիր գյուղը զինյալներից՝ բացելով Հոմս-Հալեպ ճանապարհը: Մի քանի օր շարունակ բանակն աշխատանքներ է տարել՝ մաքրելով ճանապարհը ականներից, և միայն այժմ, այն անվտանգ հայտարարվելուց հետո ճանապարհը բացվել էերթևեկության համար:

Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ հայաշատ Հալեպում հոկտեմբերի 9-ին վերականգնվել է մեկ ամսից ավելի չգործող համացանցը: Դրան հակառակ, երեկ կեսօրից գրեթե ամբողջ քաղաքում դադարեցվել էէլեկտրամատակարարումը:

Աղբյուրը, քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին անդրադառնալով, նշեց, որ հայկական թաղմասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել, չնայած մերթընդմերթ հրասանդի և թնդանոթի ձայներ են լսվում:

ՄԱԿ-ի տվյալներով, 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը