Դամասկոսի թաղամասերում թեժ մարտեր են ընթանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ ազատ բանակի և կառավարական ուժերի միջև արյունալի բախումներ են տեղի ունենում Դամասկոսի Թիշրին թաղամասում: Բացի դրանից, կառավարական ուժերը ռմբակոծում են Մաարաթ ան Նուման քաղաքի շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումներ են տեղի ունենում նաև Ուադի ադ Դեյֆ ճամբարի մերձակայքում, որը կարևոր ստատեգիական դիրք ունի:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը հարձակումներ են իրականացնում Դամասկոսի ալ Կաբուն թաղամասի վրա: Կայքի տեղեկացմամբ` Դամասկոսի թաղամասերը ենթարկվում են ռմբակոծության:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացրել է, որ Դամասկոսի մերձակայքում գտնվող ալ Կաբուն թաղամասի Ղուֆրան մզկիթի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել: Վերջիններս լուրջ կորուստներ են կրել նաև Ջոբար թաղամասում:

Պայքարը զինյալների դեմ շարունակվում է Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում: Սինաիյա և ալ Բաբ քաղաքների ճանապարհին՝ Ջաբրիա գյուղում, զինյալներին պատկանող զենքերով լի մեքենաներ են ոչնչացվել: Նմանատիպ մեքենաներ ոչնչացվել են նաև Հալեպ-Իդլեբ ճանապարհին: Հալեպի Աֆրին գյուղում հոկտեմբերի 8-ին հրթիռ ընկնելու հետևանքով 7 մարդ է զոհվել, վիրավորվել է ևս 20-ը: Հրթիռի ընկնելու հետևանքով նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող բնակելի շինություններ, ինչպես նաև հիվանդանոցը:

Մեկ այլ հրթիռ ընկել է Ռադուան մզկիթի մոտ, որի հետևանքով մեկ քաղաքացի է զոհվել և վիրավորվել 7-ը, որոնց թվում նաև երեխաներ կան:

Սիրիայի կառավարական ուժերը կանխել են զինված խմբավորումների մուտքը Հոմս: Նրանք փորձել են Լիբանանից հատել սիրիական սահմանը և մտնել Հոմս: Սահմանապահների և զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա