Սիրիայի զինված ուժերը վերականգնել են Հալեպի 11 գյուղերի անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերականգնել Հալեպի 11 գյուղերի կայությունն ու անվտանգությունը: Տեղի ունեցած բախումների հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները և զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կանխվել է զինյալների Սուլեյման ալ Հալաբի, Աարկուբ թաղամասեր մուտք գործելու փորձը: Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, Քաստիլիո տանող ճանապարհին զինյալներին պատկանող 6 մեքենաներ են ոչնչացվել:

Բախումները զինյալների դեմ շարունակվել են Դամասկոսի թաղամասերում: Ալ Կաբուն և Ջոբար թաղամասերում սպանվել են զինված խմբավորման գրեթե բոլոր անդամները:

Դարիա քաղաքի դատարանի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում 15 զինյալներ են սպանվել, այդ թվում՝ թունիսցի զինյալներ: Դամասկոսի Յարբուդ գյուղում ևս արյունալի բախումների ժամանակ զինյալները լուրջ կորուստներ են կրել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքում հոտկեբերի 8-ին կառավարական ուեժրին պատկանող ռազմական ուղղաթիռ է ընկել: Ընդդիմադիրների խոսքով այն ընկել է Ինխալ շրջանում: Կայքի տեղեկացմամբ` Սիրիայի զինված օդային ուժերը ռմբակոծել են Հալեպի Աբու Դարիջա և Աբու Ջարին գյուղերը: Տեղեկություններ կան նաև, որ Դամասկոսի Համուրիա գյուղում կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել:

Իսկ ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Բացի դրանից, զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ