«Խստություն և սեր». լեգենդար մանկավարժ Վերոնիկայի հաջողության գաղտնիքը

14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերոնիկայի մանկապարտեզ» արտահայտությունը շատերի համարբավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս սպառիչ պատկերացում կազմելու մի ուսումնական հաստատության մասին, որտեղ մանկավարժական լավագույն ավանդույթների հիմքը շուրջ կես դարից ավելի առաջ դրել էր տնօրեն Վերոնիկա Գևոորգյանը: Հայաստանի Հանարպետության վաստակավոր մանկավարժը կենդանի չէ, սակայն նրա թողած մարդկային և մանկավարժական հետքը չափազանց խորն է իր համախոհների, աշակարտների և գործընկերների կյանքում:

Պատմական տեղեկանք

Ամեն ինչ սկսվեց 1953 թվականից, երբ ձմռան մի օր Վերոնիկա Գևորգյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ էր, եկավ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 1 մանկապարտեզ, իր որդիներին` Արայիկին և Ալեքսանին մանկապարտեզ ընդունելու նպատակով: Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Վերոնիկան դարձավ մանկապարտեզի վարիչ` հավերժ կապելով իր կյանքը երեխաների հետ: Շահումյանի անվան մանկապարտեզը հիմնվել է1936 թվականին`հայրենադարձ սեբաստահայերի սուղ, բայց համատեղ միջոցներով`որպես իրենց զավակների կրթարան: Տարիներ անց հասունացավմանկապարտեզի շենքային պայմանների և տարածքային հնարավորությունների սահմանափակման խնդիրը` սաների քանակի ավելացման պատճառով: 1966 թվականին հաջողվեց մանկազարտեզը տեղափոխել նոր` եռահարկ մասնաշենք, որը գտնվում էր Լենինգրադյան 33 հասցեում: 1977 թվականին անանուն թիվ 159 մանկապարտեզը անվանակոչվեց «Սեբաստիա»: Մեծացավ բարեկամների շրջանակը` ընդգրկելով ժամանակին տեղահանված սեբաստահայերի տարբեր երկրներից`ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Ավստրալիա: Տարիներ անց, բացի նախադրպոցական դասարաններից,դպրոցն ընդլայնվելովվերածվեց «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի:

Լինել մանկավարժ, նշանակում է սիրել երեխային

Գեղեցիկ այգի, ամֆիթատրոն, երեխաների կրթության և հանգստի համար անհրաժեշտ կահավորանք, հանրահայտ մարդկանց հետ շփվելու և նրանց աշակարտելու հնարավորություն, այցելություններ պատմամշակութային վայրեր, հայկական թարմ կերակրատեսակների անուշ բույր,.. ցանկը կարելի է երկար շարունակել: Պատահական չէ, որ «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրրի բազմալեզու հուշամատյանում 1981 թվականին Հայաստան այցելած բելգիացի զբոսաշրջիկների խումբն այն անվանել է «մանկական դրախտ»:

«Վերոնիկայի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նա ի ծնե մանկավարժ էր: Մանկավարժության հիմքը երեխաներին սիրելու մեջ էր տեսնում: Մայրս կարծում էր, որ մանկավարժ լինել նշականում է առաջին հերթին երեխային սիրել և գտնել նրա սրտի բանալիները, որպեսզի կարողանաս այդ երեխային ինչ-որ բան սովորեցնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վերոնիկայի դուստրը` Գոհար Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` առանձնակի կարևոր է այն, որ Վերոնիկայի մանկավարժական գործունեությունը զերծ էր «քարացած» մեթոդներից:«Այպես էր մոտենում նաև կյանքի հատուկ պայմաններում հայտնված, խնդիրներ ունեցող երեխաներին: Կարողանում էր հասկանալ խնդիրների արմատները, գտնել երեխաների վատ արարքների պատճառը: Անկախ ամեն ինչից, միշտ երեխայի կողմն էր, որովհետև պատճառները գտնելով` հասկանում էր, որ երեխան ծնվել է երջանիկ և ուրախ լինելու համար, և նրա շատ բարդույթների առաջացման պատճառը պայմանավորված է միջավայրի գործոնով»,- պատմում է Մարտիրոսյանը:

«Խստություն և սեր». այս էր Վերոնիկայի մանկավարժական գործունեության յուրահատուկ բանաձևը:«Ասում էր երեխային պետք է և յուղես, և դաղես: Պետք է սիրել և միաժամանակ կարողանալ խստության որոշակի չափաբաժնով երեխային հասկացնել թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը: Ամենաթողությունը հանգեցնում է անարխիայի, որը նույնպես սխալ է: Բարկանալով նա նաև բացատրում էր, թե ինչու այդպես ճիշտ չէ` օրինակներ բերելով իր կյանքից և ոչ թե միայն խստորեն հանդիմանելով»,- շարունակում է տիկին Գոհարը` ավելացնելով, որ հաճախ սիրո չափաբաժինը կամա թե ակամա գերազանցում էր խստությանը:

Եթե շատ դպոցներում վատ արարքի դիմաց «քեզ տնօրենի» մոտ կտանեմ ուսուցիչների կողմից հնչող նախադասությունը երեխաների համար սպառնալիք էր, ապա այստեղ դա տոն էր, և տնօրեն Վերոնիկայի հետ շփվելու, նրա հյուրասիրությունից օգտվելու, քնքշությամբ արված հորդորները լսելու ևս մեկ առիթ էր:

«Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի կենսագրության մեջ իրենց կարևոր դերն ունեն հայրենիք վերադարձած սեբաստահայերը:

«Սեբաստահայերից մեկը` Հրաչ Խթիկյանը տարիներ առաջ ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել իր աղջկա` 17-ամյա Թալինի հետ Հայրենիքում առաջին այցելությունից հետո Թալինը հորն ասաց, որ չի ցանկանում այլևս մեկնել և մնում է Հայաստանում: Մինչդեռ նա ոչ մի բառ չգիտեր հայերեն, միայն գիտեր «այո»-ն և «ոչ»-ը»,- ժպիտով հիշում է տիկին Գոհարը:

Նրա խոսքով` Վերոնիկայի գլխավորությամբ իրենց ողջ ընտանիքի կողմից Թալինի հանդեպ ցուցաբերած ուշադրության, սիրո և հայերեն սովորեցնելու մեծ ցանկության արդյունքում աղջիկը ընդամենը չորս ամիս անց կարողացավ խոսել հայերեն և, ամենակարևորը, սիրահարվել հայրենիքին: Սա մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որ «Սեբաստիան» դարձել էր հայրենիքը արտերկրի հետ կապող օղակ, իսկ տարիներ անց նաև` բարեգործական-մարդասիրական կենտրոն: 1994 թվականին Վերոնիկա Գևորգյանը «Հայաստան համահայկական հիմնադրամից» առաջինը ստացավ տուրքի վավերագիր` հիմնադրամի աշխատանքներին մասնկացելու և մանկապարտեզի կողմից հանգանակած թանկարժեք մետաղի համար:

Պատմական տեղեկանք

2002 թվականի հուլիսին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին, հիմք ընդունելով համայնքի «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի աշխատակազմի և ծնողկոմիտեի դիմումը, դիմել է Երևանի քաղաքապետարանի անվանակոչության հանձնաժողովին և որոշում կայացրել տվյալ կրթական հաստատությունը կոչել մանկապարտեզի հիմնադիր տնօրեն, վաստակաշատ մանկավարժ և պրոֆեսոր Վերոնիկա Գևորգյանի անունով: Անմնացորդ և անհատնում սեր և նվիրում մանուկներին, շռայլ գործ, բարի անուն. այդ հատկանիշներն են զարդարում նրա կենսագրությունը: Այդպես են բնութագրում իրեն նրա տասնյակ հազարավոր սաները` շարքային աշխատողներից մինչև անվանի մարդիկ` գրողներ, արվեստագետներ, պետական հասարակական գործիչներ: Վկայությունը նաև նրանց ստորագրություններն են թաղապետարանին հասցեագրված համատեղ որորշամն տակ, խնդրանքը` արժանավոր մարդուն մեծարել հենց կենդանության ժամանակ: Վաստակաշատ մանկավարժի մասին ոչ միայն տպագրվել են տարատեսակ հոդվածներ հայկական և արտասահմանյան մամուլում, պատրաստվել հեռուստատեսային ռեպորտաժներ, այլև նրա անցած ճանապարհն ամփոփվել է երկու գրքում: Դրանցից առաջինը1996 թվականին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հասմիկ Սիմոնյանի «Մանկավարժի կյանքը» գիրքն է, որտեղ հեղինակը ներկայացրել է Վերոնիկա Գևորգյանի դիմանկարը`անդրադառնալով նրա կյանքին, հասարակական և աշխատանքային գործունեությունը: Երկրորդը` «Հույսի հորիզոնի լուսաստղը» գիրքը տպագրվել է 2007 թվականին գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի կողմից: Տարբեր տարիների լուսանկարները, այցելուների տպավորությունները և այլ նյութեր համատեղող վարքագրությունը նվիրվել է մեծանուն մանկավարժի ծննդյան 80-ամյա եւ «Սեբաստիա» կրթահամալիրի հիմնադրման 70-ամյա հոբելյաններին:

«Մեծիկների մանկապարտեզի» հիմնումը` չիրականացված երազանք

Անդրադառնալով տնօրեն Վերոնիկայի չիրականացված երազանքներին, տիկին Գոհարը նշեց, որ իր մոր վաղեմի և նվիրական երազանքներից մեկն էր նաև «Մեծիկների մանկապարտեզի» հիմնումը:«Հաճախ մեծն էլ երեխա է դառնում, ավելի սահմանափակ` իր աշխատանքի և ստեղծագործական մտածելակերպի մեջ: Մայրս շատ ընկերներ ուներ, ովքեր տանն էին և ոչինչ չէին անում: Նա նրանց բերում էր մանկապարտեզ և որոշակի զբաղմունք էր գտնում, երեխաների մասնակցությամբ տոն էր կազմակերպում նրանց համար»,- հիշեց տիկին Գոհարը:

Հայրենիքի, հայրենի բնաշխարհի հանդեպ երեխաների սերը մեծացնելու գաղտնիքը Վերոնիկային նույնպես հայտնի էր: 1955 թվականից սկսած «Սեբաստիայի» սաները ամռան շոգ ամիսներն անցկացրել են Ստեփանավանում, Ապարանում, Հրազդանում, Ծաղկաձորում:

«Եթե այլ դպրոցների շրջանավարտներն իրենց ավարտական երեկոն ռեստորանային համալիրներում էին անցկացնում, ապա մենք մեկնում էինք մի քանի օրով Արցախ, ինչը պարզապես հրաշալի ավանդույթ էր»,- պատմեց կրթահամալիրի մաթեմատիկայի ուսուցիչ Գայանե Կարապետյանը:

Նրան լրացնելով` ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռոզա Ղազարյանն էլ հիշեց, որ տնօրեն Վերոնիկայի մեծագույն ցանկություններից մեկն էր, որպեսզի սաներին Արևմտյան Հայաստան տանելու հնարարավորություն ևս ստեղծվի:«Ինչ դժվար կացության մեջ էլ որ լինենք, մտածում ենք` իսկ այս իրավիճակում ինչպե՞ս կվարվեր, ինչ կաներ տնօրեն Վերոնիկան: Նա հուսահատվել չգիտեր, եթե ինչ-որ բան չստացվեց, ապա նորից էր անում, այնքան մինչև հասներ արդյունքի»,- ավելացրեց Ղազարյանը:

Կրթահամալիրի նախկին փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Սեդա Դավթյանը շեշտեց, որ իրենց սիրելի տնօրենին բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկը աշխատակազմի յուրաքանչյուր անդամին ընտրելու, խիստ պահանջներ դնելու կարողությունն էր:«Նա մանկավարժի շտեմարան էր, շատ բան կար իրենից սովորելու»,- ընդգծեց Դավթյանը: Ի դեպ, կազմակերպչական շատ հարցերի արագ լուծումներ տալու կարողությունը ինքը սովորել է հենց տնօրեն Վերոնիկայից:

«Վերոնիկայի նման մարդիկ հարյուր տարին մեկ են ծնվում: Նա նաև հասարակության մարդ էր, միայն իր համար չէր ապրում»,- հավալեց նա:

Ուսուցիչների գնահատմամբ` նա կարողանում էր իր մանկավարժական և մարդկային աննկարագրելի հմտությունների միջոցով դրական ազդեցություն ունենալ նաև ծնողների վրա` կարծես նրանց էլ յուրահատուկ, նուրբ ձևով դաստիարակելով:

Վերոնիկայի «հասարակության մարդ» լինելու մասին է վկայում նաև այն, որ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժը և Ղարաբաղյան շարժումը իրենց բերած խնդիրներով անտարբեր չթողեցին նրան: Տեղեկանալով երկրաշարժի բոթի մասին` դպրոցի միկրոավտոբուսը բարձված սննունդով և իրերով, դեղորայքով, հագուստով, տիկին Վերոնիկայի և աշխատակիցների հետ Գյումրիի կայարանին մերձակա հրդեհված մանկապարտեզին օգնություն հասցրեց:

Վերոնիկայի համընդհանուր սիրո առարկա լինելու պատճառներից մեկն էլ յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերած անհատական ջերմությունն էր: Մանկավարժների խոսքով` անկախ ամեն ինչից, Վերոնիկան հավերժ կմնա իրենց, և ամենակարևորը, երեխաների սրտերում, քանի որ նրա հետ կապված հիշողությունները երբեք չեն կարող մոռացվել:

«Սեբաստիա»-ն վերաբացելը` երազանք

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու նախորդ կազմի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն` լուծարվել էր Վերոնիկա Գևորգյանի անվան ««Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ շենքը և հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման։

«Սեբաստիա»-ի փակման փաստը կենդանության օրոք խոր վիշտ էր պատճառել Վերոնիկային, և մինչ այժմ նաև` նրա ընտանիքին, կոլեկտիվին և դպրոցի շրջանավարտներին: Նրանց մեծ մասը ապագայի հանդեպ լավատեսությամբ է լցված և հույս ունի, որ մի օր իրենց կհաջողվի վերականգնել անվանի մանկավարժի հիմնած կրթահամալիրը և, ամենակարևորը, արդեն նրա հիմնած ավանդույթներով շարունակելու թողած անգնահատելի գործը:

Հանրապետությունում այս տարի հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը», որին ընդառաջ ավելի շատ է ընդգծվում իրական մանկավարժի գործը գնահատելու, այն շարունակելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

Հեղինակներ Տաթևիկ Գրիգորյան ևՎարվառա Հայրապետյան

Լուսանկարները` Վերոնիկա Գևորգյանի ընտանիքի անձնական արխիվից

Հայերեն

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ

Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար

Հունիսի 15-ի միջոցառումների անոնս