Մշակույթ

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը

2 րոպեի ընթերցում

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը

Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։

Այս համագործակցությամբ IDBank-ը մեկնարկեց իր հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։

«35 տարվա կուտակած մեր մեծ փորձն ու գիտելիքը մենք շարունակելու ենք ծառայեցնել ոչ միայն մեր զարգացմանը, այլև մեր քաղաքի և երկրի առաջընթացին՝ մեր հաջողություններով կիսվելով մեր հասարակության հետ։ Մենք արդեն հայտարարել ենք, որ 35-ամյակի առթիվ նորոգելու և Երևանին ենք նվիրելու քաղաքի սրտում գտնվող Մոսկովյան պուրակը։ Բացի այդ, պատրաստվում ենք միանալ քաղաքի կարևոր մշակութային ժառանգություն հանդիսացող ևս մեկ նախագծի, որի մանրամասները դեռ չեմ բացահայտի», - նշեց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Մոտ 700 հանդիսատես վայելեց Khachaturian Rooftop-ի բացման համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հայ սիրված կատարողների մասնակցությամբ ներկայացրեց «Երևան Գալա» համերգային ծրագիրը։

«Երևանի ամենագեղեցիկ տանիքում ենք։ Կարծում եմ՝ Ալեքսանդր Թամանյանը շենքը նախագծելիս մտածում էր, որ ժամանակի ընթացքում այս տարածքը լիարժեք կօգտագործվի» - ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը։

Այսպիսով, Արամ Խաչատրյան համերգասրահի պատմության նոր էջն արդեն բացված է։ Այս տանիքում ամառը խոստանում է լինել զով ու բարձրաճաշակ երաժշտությամբ հարուստ։ Օգոստոսին նոր համերգներ ու մշակութային երեկոներ են սպասվում, որոնց իրականացման գլխավոր գործընկերը կրկին IDBank-ն է:

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում