Մշակույթ

Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր

1 րոպեի ընթերցում

Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր

IDBank-ն ազդարարում է իր 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դուրս կգա ավանդական բեմից՝ տեղափոխվելով անմիջապես բաց երկնքի տակ՝ Khachaturian Rooftop:

«Մենք որոշեցինք միանալ ու աջակցել այս նախաձեռնության կայացմանը ոչ միայն այն պատճառով, որ Երևանի ևս մեկ գեղեցիկ անկյուն հասանելի դառնա մեր հանրությանը, այլ նաև՝ նշանավորելու մեզ համար շատ խորհրդանշական իրադարձություն։ Ընդամենը մի քանի օրից IDBank-ը կդառնա 35 տարեկան, և այսօր մենք ազդարարում ենք մեր  35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը»,- նշել են Բանկից։

Աննախադեպ երաժշտական երեկոն կդառնա IDBank-ի 35-ամյա հաջողության ճանապարհի գեղեցիկ ակնթարթներից մեկը, ինչպես նաև  յուրօրինակ երաժշտական նվեր մեր վարդագույն քաղաքին ու բոլոր նրանց, ովքեր կերտում են նրա ռիթմը: 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում