Սիրիայում ահաբեկչական հարձակումների վնասները կազմել են 16.5 մլրդ դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին գնահատել է Սիրիայում շուրջ 30 ամիս շարունակվող բախումների ընթացքում պատճառված վնասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին վարչապետը հայտնել է կառավարության նիստի ժամանակ՝ ավելացնելով, որ ահաբեկչական հարձակումների հետևանքով վնասների չափը հասնում է 16.5 միլիարդ դոլարի: Բացի դրանից, վարչապետը նշել է, որ կառավարությունը վերակառուցման նախագիծ է պատրաստում, և հնարավոր է բարեկամ երկրները վարկ տրամադրեն ծրագիրն իրականացնելու համար: Վարչապետի խոսքով` վերակառուցման գործողություններ կսկսվեն այն ժամանակ, երբ երկրում իրավիճակն անվտանգ լինի և սկսի կայունանալ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարցեր Սիրիայի տնտեսության, էներգետիկայի վերաբերյալ, առանձնակի ուշադրության է արժանացել Հալեպի խնդիրը: Նավթի և հանքային ռեսուրսների նախարար Սուլեյման Աբբասը նշել է, որ պետք է ջանքեր գործադրել Հալեպի և Հասաքեի շրջանները նավթով ապահովելու համար:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Ստեղծված իրավիճակի հետևանքով սիրիական քաղաքներն ու գյուղերը հայտնվել են ծանր իրավիճակում, միլիոնավոր սիրիացիներ լքում են երկիրը:

Հայերեն

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր