Սիրիայի հիմնական խնդիրը ահաբեկիչներից ազատվելն է. Բաշար ալ Ասադ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հիմնական նպատակը ահաբեկիչներից և ահաբեկչություններից ազատվելն է: Այս մասին իտալական «Ռայ Նյուզ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը` ավելացնելով, որճգնաժամը հաղթահարելուց հետո Սիրիան կդառնա ավելի լավը, քան ճգնաժամից առաջ էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի վերաբերյալ Ասադը նշել է, որ քիմիական զենքի արգելման կոնվենցիայի հետ համաձայնել է նախքան բանաձևի ընդունումը՝ հենվելով Ռուաստանի նախաձեռնությանը: Նա նաև նշել է, որ քիմիական զենքի վերացման հարցով ՄԱԿ-ը պետք է զբաղվի, և ամենադժվարը, ըստ Ասադի, քիմիական զենքի գտնվելու վայրը հասնելն է. եթե այնտեղ ահաբեկիչներ լինեն, հնարավոր է` խոչընդոտեն գործունեությանը:

Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամի լուծմանը, նախագահը նշել է, որ առաջին հերթին կարևոր է ահաբեկիչների հարցը լուծելը, այնուհետև` խնդրի լուծումը քաղաքական ճանապարհով: Ասադը ապստամբներին ահաբեկիչներ է կոչել՝ նշելով, որ եթե նրանք զենք են վերցրել և մարդ են սպանել, ապա դա ընդդիմություն չէ, այլ` ահաբեկչություն: Նա հայտարարել է, որ կարող են ճգնաժամի լուծման հարցերը քննարկել ընդդիմության հետ, իսկ ապստամբների վերաբերյալ նշել է, որ զենքը վայր դնելու դեմպքում միայն քննարկեն խնդիրները: «Անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները, ահաբեկիչների հոսքը արտասահմանից, նրանց ֆինասնավորումը: Եվ եթե մենք հասնենք հաջողության, ապա կարող ենք լուծել երկրի խնդիրները, խոսել իմ պաշտոնի մասին, և ես կենթարկվեմ սիրիական ժողովրդի կամքին: Այլ ճանապարհ չեմ տեսնում»,- եզրափակել է Ասադը:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը